Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրման նոր կարգ չկա, երբ լինի, կտեղադրվի Ազգային ժողովի կայքում:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին ԱԺ աշխատակազմից փոխանցեցին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հավատարմագրման նոր կարգով միայն 5 տարվա աշխատանքի ստաժ ունեցող լրագրողները կհավատարմագրվեն օրենսդիր մարմնում:

 Tert.am-ը օրենքի ընդունման անհրաժեշտության մասին զրուցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ, ով ասաց.«Այն, որ մեր երկրում չստացված չինովնիկները, հասարակական ու քաղաքական չկայացած գործիչներն իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են լրագրողներին, վաղուց արդեն գաղտնիք չէ: Բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ միտումնավոր մեր դաշտը անբարեխիղճ լրատվամիջոցներով հագեցնելով, արհեստական ուռճացնելով ԶԼՄ-ների թվաքանակը, իրականում գործող իշխանությունները հետևողականորեն իրականացնում են լրագրողների ու լրատվամիջոցների դերի նվազեցման ու վարկաբեկման քաղաքականություն: Հիմա էլ դեմքի իմաստուն հայացքով դաշտը կանոնակարգելու փորձեր են անում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել