Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնիհոդվածին, որում վերջինս նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և «արդարացի հիշողություն» կառուցելու համար, ասաց, թե «այն հիմնավորումները, որ տալիս է արտգործնախարարն իր վերջին «գիտական հոդվածում», պատմության խեղաթյուրում են»:

«Փորձել խեղաթյուրել քաղաքականությունը՝ ինչ-որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նույն ժխտողական քաղաքականությունն է՝ ավելի նուրբ, ավելի բարդ մոտեցումով»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա գնահատմամբ՝ սա իրականում մի քաղաքականություն է, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ առաջ են տանում: Ըստ Մանոյանի՝ այդ երկու եզրույթները՝ «արդարացի հիշողություն» և «ընդհանուր ցավ», որ օգտագործել է Դավութօղլուն, անցած տարիների ընթացքում օգտագործվել են մի շարք մտավորականների կողմից, ովքեր փորձում էին հանդես գալ որպես հայ ժողովրդի բարեկամ և մինչև հիմա իրենց կոչում են Հրանտ Դինքի ընկերներ, և իրենց մոտեցումների մեջ պետության բացահայտ ժխտողական քաղաքականությունից մի քիչ տարբեր մոտեցումներ էին դրսևորում, բայց միևնույն ժամանակ՝ ասում էին, որ անդրադարձ չլինի Բալկաններից թուրքերի կամ իսլամների տեղահանություններին և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել