Tert.am-ը գրում է.

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է հունիսի 27-ին Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին տեղեկանում ենք Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի տարածած հաղորդագրությունից։

Վրաստանի կողմից Բրյուսելում՝ Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, ստորագրված Ասոցացման համաձայնագիրը մեծ դռներ է բացում մեր երկրի առաջ, քանզի ակնհայտ է, որ Վրաստանը իր վրա է վերցնում մեծ բարեփոխումներ կատարելու պատասխանատվություն, ինչը առնչվելու է երկրի բոլոր բնագավառներին:

Մեր խորհուրդը մշտապես դրական է արտահայտվել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կապակցությամբ, քանզի եվրոպական սկզբունքները հոգեհարազատ և ընդունելի են Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար: Մեր ժողովուրդը իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքում, որտեղ չի լինելու ոչ մի տեսակ խտրականություն:

Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը հույս ունի, որ Եվրոպական ուղին բռնած Վրաստանը անպայման հաշվի է առնելու իր հայաբնակ շրջանի քաղաքացիների պահանջները, որոնք բխում են եվրոպական սկզբունքներից և Վրաստանի շահերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել