Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը նախատեսում է`
Յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ՝ նաև արտաքին աուդիտ)՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Արտաքին աուդիտի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բանկի խորհուրդը:
Նույն օրենքի 4-րդ կետով նախատեսվում է`
Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
Ինչ է ստացվում`
Բանկի կողմից ֆինանսավորվող աուդիտային ծառայություն իրականացնողը տվյալ բանկում ստուգումներ է իրականացնում և հաշվետվություն ներկայացնում Կենտրոնական բանկին...
Հարց է ծագում`
Ինչո՞ւ պետք է իրեն վճարողի խախտումների մասին աուդիտ իրականացնողը հայտնի կենտրոնական բանկին ու փուռը տա իրեն վճարողին...
Կարծում եմ ճիշտ կլինի, որ աուդիտային ծառայություն իրականացնողին ընտրի ոչ թե բանկը, այլ Կենտրոնական բանկը և ֆինանասավորումը այդ ծառայության դիմաց ծառայություն մատուցողը ստանա Կենտրոնական բանկից` առանձին բանկի կողմից Կենտրոնական բանկ վճարվելիք համապատասխան գումարներից: Այդ դեպքում կնվազի կոռուպցիայի հավանականությունը, իսկ աուդիտային ստուգումներն էլ կլինեն առավել օբյեկտիվ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել