Այս նկարում Սեյրան Օհանյանի կողքին կանգնած և ցումամատով ինչ-որ բան ցույց տվող սպան իմ զորամասի հրամանատարն է եղել՝ գնդապետ Թեմուր Շահնազարյանը, ով հիմա ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետն է...

Այս օրերին երբ Տավուշը ռմբակոծման տակ է, հատկապես՝ Շամշադինի կողմը, որտեղ, որ ծառայել եմ, որ խրամատներում, որ հետախուզական դիտորդի պարտականությունս եմ իրականացրել ու հենակետերի ավագն եմ եղել, մի տեսակ հանգստություն եմ զգում, քանի որ վստահ եմ, որ նախկին հրամանտարս՝ գնդապետ Շահնազարյանը, զինվորների կողքին է...Եզակի սպաերից մեկն է, ում տեսնելուց միայն ամրություն ու հավատարմություն եմ զգացել...

Հ.Գ. Շահնազարյանը շատ խիստ հրամանատար է եղել, բայց զինվորների նկատամամբ այլ հարգանք էր/է տածում...

Հ.Գ.Գ. 1. Շահնազարյանին տարիներ առաջ արկի դաշտից ոտքը կորցրած դուրս է բերել ընկերներիցս մեկը, ով չվախենալով նոր արկի պայթելու վտանգից, խիզախաբար դուրս էր բերել...Ու մինչ այժմ հրամանատարն իր երախտիքի խոսքն է ասում զինվորներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել