Օրերս ավարտվեց Արևմուտք-Ռուսաստան մրցակցային հարաբերությունների քաղաքական հանգուցալուծման, պայմանական ասած, առաջին փուլը, որը վերջին շրջանում դրսևորվում էր ոչ միայն քաղաքական-տնտեսական, այլև՝ կազմակերպական մակարդակում, այսինքն՝ Ասոցացում և Եվրասիական տնտեսական միություն: Այս կոնֆլիկտը Արևմուտքի մասով ստացավ ոչ ամբողջական, սակայն հատվածական առումով որոշակի հանգուցալուծում. Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրն ու դրամասըկազմողԽորըևազատառևտրիհամաձայնագիրը: Այսպիսով, Բրյուսելը վերջնականապես ավելի առարկայական ինտեգրացիոն գործընթացների մեջ ներառեց հետխորհրդային երկրներից երեքին՝ մերձբալթյան հանրապետություններից հետո: Սա նշանակում է, որ Մոսկվան գլոբալ տարածությունում իր ազդեցության տարածման հնարավորությունը սահմանափակեց ևս երեք երկրով, որոնցից մեկը, Ուկրաինան, նրա համար հանդիսանում էր գեոստրատեգիական, նույնիսկ՝ արժեքային-քաղաքակրթական կարևորության երկիր: ԵՄ-ը վերջապես կարողացավ նաևհաստատվել Հարավային Կովկասում, որը նրա համար ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական- կոմունիկացիոն նշանակություն է ունենալու: Այսպիսով, ՆԱՏՕ-ն նաև կկարողանա սեպել ՀԱՊԿ աշխարհաքաղաքական գիծը, որը ձգվում է հյուսիսից հարավ՝ ներառելով նաև ոչ անդամ Իրանը: Սա, այսպես ասած, «օրգանական աշխարհաքաղաքականության» կանոններով բավական բարդ մարտահրավերների առաջ է կանգնեցնելու Ռուսական գեոստրատեգիական ծրագրերը, որովհետև այն կտրվում է հենց Կովկասում: Աշխարհաքաղաքականությունը խստորեն հաշվի է առնում աշխարհագրական գործոնը, իսկ Վրաստանն օբյեկտիվորեն բավական լուրջ խոչընդոտ է ռուսական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար: Ինչևէ, Վրաստանի ասոցացումով, ըստ ամենայնի, լրացուցիչ բարդություններ կառաջանան Հայաստանի համար ևս, եթե վերջինս դառնա ԵՏՄ անդամ: Այս դեպքում անկանխատեսելի է, թե Բրյուսելն ինչպիսի կանոնակարգային խոչընդոտներ կստեղծի «ազատ առևտրի» իր գոտում՝ կապված Եվրասիական տնտեսական միության տնտեսական-առևտրային շարժերի հետ: ԵՄ-ը ձգտելու է նաև Ադրբեջանին առաջին հերթին հետ պահել Ռուսաստանի էներգետիկ հարաբերությունների մեջ մտնելու գայթակղություններից: Հնարավոր է, որ «Նաբուկկո» ծրագիրը(կամ դրան փոխարինող հայտարարված «Տրանսադրիատիկ» հոսքը) սկսի գործի դրվել, հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության մեղմացման ուրվապատկերին, որը նաև այդ կարևոր երկիրը դուրս կբերի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների տիրույթից: Նշյալ ծրագիրը Եվրոպայի համար կապահովի ստրատեգիական այնպիսի օգուտներ, որոնք դրսևորվում են 2 մակարդակում. 1. էներգետիկ կախվածության նվազում, 2. Ռուսաստանի մեկուսացում նրա գործընկերների ներգրավմամբ: Այս քաղաքականությանը արդյունավետ դիմագրավելու համար Ռուսաստանը պետք է ամրացնի ԵՏՄ-ը, ապահովի դրա մրցունակությունը, ճկունությունը, գրավչությունը, որը դեռևս չի էլ նշմարվում:Ադրբեջանի ասոցացումով և Իրան-Արևմուտք քաղաքատնտեսական հարաբերությունների խորացումով, Հայաստանն ավտոմատ կհայտնվի քաղաքական կղզյակում, այդ ժամանակ մի փոքր կավելացվեն արևմտյան «ստանդարտների» կիրառման մեխանիզմները, Եվ Հայաստանը քաղաքական, կոմունիկացիոն, կառուցվածքային-ֆունկցիոնալ առումով չի կարողանա ինտեգրվել Եվրասիական տիրույթում: Պետք է նշել, որ Վրաստանի ասոցացումով, Հայաստանի համար նոր մարտահրավերներ են բացվում, որը կարելի է անվանել «տնտեսական դիլեմա», երբ մեր ռազմավարական հարևանի տնտեսական ինտեգրացիան ստիպելու է մեզ արտաքին տնտեսական քաղաքականության այլ մոդելներ մշակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել