Արտագաղթի, դրա բացասական հետևանքների, թվերի ու փաստերի մասին ամեն օր ու ամենուր խոսում ենք բոլորս:
Բայց ամեն ինչ ավելի ցավալի է դառնում, երբ դրա հետևանքները զգում ես սեփական մաշկիդ վրա, երբ քո մեծ ընտանիքից հեռանում են մարդիկ, ում դեմքերը հետո տեսնելու ես միայն համակարգչի էկրանին:
Ամեն ինչից հոգնած ու հիասթաված մարդիկ հեռանում են հայրենիքից, գիտեն, որ դժվար է լինելու, բայց գնում են, ու ոչ մեկս իրավունք չունենք մեղադրել հեռացողներին. ամեն մեկն ունի իր պատճառը:
Այլևս չբացելու հույսով կողպվում են հերթական դռները, բայց հիշողություններն ու կարոտն անհնար է կողպել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/685796324820416
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել