Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 26-ից 28-ը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Աֆյանը: 

Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցությանը, հունիսի 27-ին ստորագրված Եվրաասոցացման համաձայնագրին, Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվել են Եվրաատլանտյան անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևծովյան տարածաշրջանի, Եվրամիության սահմանների անվտանգության և կայունության ապահովման հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել