Tert.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 28–ին Աշխարհի առաջնությունում մեկնարկող 1/8 եզրափակիչ փուլում խաղային օրվա երկրորդ մրցավեճում կկայանա Ուրուգվայ - Կոլումբիա հանդիպումը։

Ուրուգվայ – Կոլումբիա. Սկիզբը 20։00

Ռիո դե Ժանեյրո. «Մարականա» մարզադաշտ
Գլխավոր մրցավար. Բյորն Կույպերս (Հոլանդիա)
Բուքմեյքերների կարծիքը՝ 1,95 – 3,4 – 4,1

Կոլումբիայի և Ուրուգվայի ուժերի դասավորությունում կտրուկ տեղաշարժ գրանցվեց այն բանից հետո, երբ Լուիս Սուարեսին 4 ամսով որակազրկեցին ֆուտբոլ խաղալուց։ Այժմ շատ մասնագետներ քառորդ եզափակիչ դուրս գալու համար ավելի նախապատվությունը տալիս են կոլումբացիներին։ Չնայած նրան, որ Խոսե Պեկերմանի թիմի կազմում, վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցում Ռադամել Ֆալկաոն, և երկու թիմերի կորոստները մասամբ կարելի է հավասար համարել, միևնույն է կոլումբացիներն արդեն ապացուցել են, որ առանց իրենց առաջատարի էլ ֆանտաստիկ խաղ են ցուցադրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել