1. Հակադեպրեսանտներ

01

Երբ Ալդոս Հաքսլին 1933 թ.-ին հրատարակեց «Համարձակ նոր աշխարհը», նա կանխատեսեց թե՛ գենետիկական ինժեներիայի, թե՛ հակադեպրեսանտների գյուտերը: Վեպի հերոսները օգտագործում էին «սոմա» կոչվող դեղը: Դժվարին օրերին նրանք ինքնաբուժությամբ էին զբաղվում: Այդ դեղը մարդկանց ավելի երջանիկ էր դարձնում, այնքան երջանիկ, որ նրանք չէին էլ նկատում, թե որքան դժգոհ էին իրենք կյանքում: Այնուամենայնիվ, վեպում դեղը բացասական լույսի ներքո է ներկայացվում: Այն ներկայացվում է ավելի շատ իբրև ամբոխին հանգստացնելու, քան հիվանդությունը բուժելու միջոց: 

Տնտեսական համագործակցության ու զարգացման կողմից վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ինքներս էլ հաճախ այդ վեպի հերոսների պես ենք վարվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան և Իսլանդիան, 10 մարդուց մեկին նշանակված է հակադեպրեսանտ: Գիտնականները հավատում են, որ Հաքսլիի պատկերած աշխարհը խորհրդավոր կերպով արտացոլվում է իրական կյանքում: Հակադեպրեսանտներն ավելի հաճախ նշանակվում են դժբախտության զգացողությունից ձերբազատելու, քան դեպրեսիան բուժելու համար, թեպետ ի սկզբանե դրանք ստեղծվել են հենց դեպրեսիայի բուժման համար:

2. Կրեդիտային քարտերի համակարգ

02

1888 թ.-ին Էդվարդ Բելամին հրապարակել է «Հետ նայելով» վեպը: Սա ֆուտուրիստական վեպ է, որում քննարկվում է սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությունը: Հարուստ ու արտոնություններով օժտված գլխավոր հերոսը անաբիոզի մեջ է ընկնում և համարվում է մահացած տանը բռնկված հրդեհից հետո, սակայն նա արթնանում է 113 տարի անց՝ բոլորովին այլ դարում: Վեպում արծարծվում են սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք լուսաբանելով հեղինակն ուզում է շոշափել իր ժամանակաշրջանում առկա դասակարգային պայքարի հարցը:  

Բելամին ուսումնասիրել է քաղաքների կտրուկ ընդարձակումը և կախումը արդյունաբերությունից՝ պատկերացնելով, թե աշխարհն ինչպիսին կլինի, եթե այն նույն կերպ շարունակի զարգանալ: Վեպում կորպորացիաներն ավելի ու ավելի էին ընդլայնվում, մինչև որ նրանց ձեռքում կենտրոնացավ ողջ մայրաքաղաքի վերահսկողությունը: Այլևս չկար թղթադրամի կամ մետաղադրամի անհրաժեշտությունը: Դրա փոխարեն քաղաքացիներից յուրաքանչյուրին ամեն տարվա սկզբին տրամադրվում էին կրեդիտներ: Կանխիկ դրամի փոխարեն մարդիկ քարտ էին վերցնում իրենց հետ, որը նրանք օգտագործում էին գնումներ կատարելիս: Վաճառակետում քարտի հաշվից հանվում էր այս կամ այն ապրանքի գինը:

3. Կանացի անդրավարտիքներ

03

19-րդ դարի սկզբներին 17-ամյա Ջեյն Վեբը կարդաց Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնը»: Շելլիի ստեղծագործությունը կարդալուց հետո Վեբը պատասխան վեպ գրեց: «Մումիա. 20-րդ դարի հեքիաթը». նկարագրում էր մումիայի հարությունը: Գրքում միայն աստվածային զորությունը չէր ուսումնասիրվում, այնտեղ ներկայացվում էր ապագայի աշխարհը Վեբի աչքերով: Վեբը հետագայում հայտնի դարձավ Ջեյն Լոուդոն անունով:

Նա իր ստեղծագործության մեջ կանխատեսել էր ապագայի այնպիսի գյուտերը, ինչպիսիք են օդափոխության համակարգը և էսպրեսոն: Վեբի պատկերացումներում ապագայի աշխարհը ֆեմինիստական աշխարհ էր: Միապետությունը կառավարվում էր կանանց կողմից ու ժառանգաբար անցնում էր միայն կանանց: Վեբի գիրքը հրատարակվեց 1828 թ.-ին: Այդ գրքում նկարագրված էր, թե կանայք ինչպես էին հագնվում 22-րդ դարում: Հագնվելու այդ ձևը պարզապես շոկային էր հեղինակի ապրած ժամանակաշրջանում: Վեբի ստեղծագործության հերոսուհիներն անդրավարտիք էին կրում:

4. Գլոբալ լրատվական ցանց

04
Ժյուլ Վեռնը հայտնի է իբրև գիտաֆանտաստիկ գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Նա կանխատեսել է բազմաթիվ գյուտեր, որոնք ներկայումս տարածված են մարդկության շրջանում: Այդ կանխատեսումներից մեկն արվել է «2889 թվականին» կարճ պատմվածքում, որը հրատարակվել է «Forum» ամսագրում:  

Այդ պատմվածքում Վեռնը խոսում էր լրագրության ապագայի մասին: Վեռնի ապրած ժամանակաշրջանում ամսագրերն էին մարդկանց տեղեկատվության աղբյուրը: Վեռնը նշում էր իր ստեղծագործության մեջ, որ ապագայում աշխարհի բոլոր փոքր ամսագրերը կմիավորվեն մի վիթխարի լրատվական գործակալության մեջ, որը տեղակայված կլինի այն նույն քաղաքում, ինչ աշխարհի կենտրոնացված կառավարությունը: Նա դա անվանում էր «Երկրի տարեգրություն»: Վեռնը նշում էր, որ մարդիկ ոչ թե տպագիր լուրեր կկարդան, այլ կլսեն լուրերն ընթերցող հաղորդավարներին, որոնք լուրերը կհաղորդեն մի սարքի միջոցով, որով կարելի էր անհապաղ հաղորդել լուրերը (ուղիղ եթեր) կամ նախապես պատրաստել թողարկումը և հետագայում հեռարձակել այն: Այդ գլոբալ լրատվական ցանցի շնորհիվ կարելի էր ծանոթանալ քաղաքական գործիչների, գիտնականների և այլ մարդկանց հետ անցկացվող հարցազրույցներին՝ այս կերպ առանց մեծ ճիգեր գործադրելու տեղեկանալով աշխարհի անցուդարձին:

5. Ինտերնետ

06
1898 թ.-ին Մարկ Տվենը գրեց մի կարճ պատմվածք, որը կոչվում է «1904 թ.-ի Լոնդոնի ժամանակներից»: Այդ գրքում խոսվում էր «թելեկտրոսկոպ» կոչվող մի գործիքի կիրառման մասին: Այս հեռախոսային համակարգի միջոցով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ կարողանում էին կապ հաստատել իրար հետ՝ տեղեկատվություն փոխանակելով վիդեոէկրանների միջոցով:

Գրքի հերոսները, որոնք օգտվում են այս ցանցից, կարող են աշխարհի ցանկացած վայր զանգահարել, տեղեկատվություն ստանալ տարբեր մշակույթների մասին և դիտել, թե մարդիկ ինչպես են ապրում իրենց առօրյա կյանքը: Գլխավոր հերոսը, ով մահվան է դատապարտվել մի մարդու սպանության համար, ում հետ նա վիճել էր «տելեկտրոսկոպի» օգտակարության մասին եղած տարակարծությունների պատճառով, օգտագործում է այս սարքն իր ազատազրկման ընթացքում ողջ աշխարհի տարբեր մարդկանց զանգահարելու համար: Նա դրա միջոցով փորձում է սովորել այն ամենը, ինչը երբեք չի կարողանա իրական կյանքում տեսնել: Նրա մահապատժից անմիջապես առաջ նրա ենթադրյալ զոհը ողջ-առողջ հայտնվում է սարքի էկրաններին լուրերի թողարկման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել