Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ երեկ երեկոյան 22։30-ին կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և ընդգծեց, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:

«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- ասաց նա:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակում է մինչ այսօր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել