Հարցերի հարցը` քաղցկեղով հիվանդին ասե՞լ թե չասել ճշմարտությունը
Կամ մի ուրշ կերպ հարցս տամ` բժիշկը երբ հիվանդի հարազատի խնդրանքով թաքցնում է հիվանդից իր դիագնոզը դա քրեորեն պատժելի՞ է թե՝ ոչ
Կա մի կին որ ունի երկսենյականոց բնակարան՝ քաղաքի կենտրոնումՄիայնակ է, բայց ունի քույրեր ու քրոջ երեխաներԷս կինը գլխուղեղի ուռուցք ունի, ու ոնց հասկացակարելի է վիրահատել ու գուցե դրանով կյանքը մի քիչ երկարի, գուցե` չէ Բայց վիրահատության համար գումար չունիմիայն իր բնակարանն է իր կապիտալըոր կարող է ասենք՝ վաճառիմիսենյականոց բնակարան առնի մի քիչ ծայրամասում ու մնացած գումարով հոգա իր առողջական խնդիրները
Հիմա հարազատները թաքցնում են իրենիցոր ինքը լուրջ առողջական խնդիրներ ունիՀորդորում ենոր էս ամենը շուտով կանցնի բուժման կուրսը ընդունելուց հետո: Ինքն էլ մեծ հավատով ու դրական տրամադրվածությամբ ապրում է իր ամեն մի օրը Էսօր զբոսնում էի իր հետԿատակում էինքուրախ զվարթ քրքջում ու մտքումս պատկերացրեցիթե ինչ կլիներ էս կնոջ հետեթե ճշմարտությունը իմանար....Հուզմունք, լացուկոծանքուն ու անհանգիստ գիշերներ... մոտալուտ մահվան սարսափ... Հայաստանում չկա որևէ հոգեբանական ծառայությունոր զրուցիճիշտ տրամադրի ու ճիշտ կողմնորոշի նման հիվանդներին Ու հասկացաոր գուցե կրիմինալ էոր մարդուն իր մասին ճիշտը չեն ասում Բայց շատ դաժան է ասել ճշմարտությունը ու հոգեբանորեն նախորոք չպատրաստել,  թե ոնց դիմակայիոնց դիմավորի ու հետագայում էլ ոնց տանի իր խաչը:

Հ.գ. Ու շատ կարևոր ա, որ հիվանդները իմանան` քաղցկեղ չի նշանակում անպայման վատ ավարտ: Հազարավոր լավ ավարտների մասին կարող եմ պատմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել