Tert.am-ը գրում է.

Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը այսօր հրավիրված նիստի մասնակիցներին ներկայացրեց խորհրդի պահանջները Երևանում պատմամշակութային ժառանգություն համարվող Աֆրիկյանների տան վերաբերյալ: Պահանջները հասցեագրված էին ՀՀ մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և տարածքի շահագործման իրավունք ստացած ընկերությանը:

«Դադարեցնել ապամոնտաժումը, անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել քայքայումից փրկելու համար շենքի մասունքները, ետ բերել քարերը և վերականգնել շենքի ամբողջական պատկերը, վերակառուցել շենքն իր տեղում, չեղյալ համարել հուշարձանների տեղափոխման որոշումը, հուշարձանները պահպանել իրենց տեղերում»,-հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել