Tert.am-ը գրում է.

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին օգտագործել իր վետոյի իրավունքն ու կասեցնել «այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը»։ 

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Պարոն Սերժ Սարգսյան,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն՝ մասնավորապես քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից:

Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել