Tert.am-ը գրում է.

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Հատուկ քննչական ծառայության կողմից իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ասաց, թե տեղյակ չէ, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարությունից հետո, որի մեջ կասկածվում է Վալերի Օսիպյանի 22-ամյա եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Օսիպյանն իրեն առաջարկել էր, որպեսզի դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:

-Պարոն Օսիպյան, Ձեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչպե՞ս ստացվեց, որ այդպես եղավ:

-Տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

-Բայց Ձեզ համար մի քիչ արտառոց չէ՞: 

-Ինչի՞ համար: 

-Որ Դուք՝ կասկածյալ, և այլն: 

-Գիտեք՝ ես իմ քայլերի համար հաշվետու եմ և կարծում եմ՝ ոստիկանությունում վստահ են, որ ես անօրինական որևէ բան չեմ արել: Մնացածը քննությամբ կպարզվի և անկախ ամեն ինչից, ով մեղավոր է, թող պատասխանատվություն կրի: Օրենքի առջև բոլորը հավասար են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել