Պուտինն ու պուտինամոլ հանրությունը Ղրիմի բռնակցումից հետո 7-րդ երկնքում են, ամեն օր «ՄԵԾ ՊՈՒՏԻՆԻ» հաղթարշավի եւ Արեւմուտքի պարտության մասին լեգենդներ են պատմում: Հիմա, եթե սառը դատենք, ապա կտեսնենք, որ Պուտինը Ռուսաստանի վերջնական կործանման գլխավոր մեղավորն է լինելու: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմանները Ռուսաստանին այդքան մոտ չեն եղել, որքան Պուտինի օրոք: Եթե առաջ ԱՄՆ-ն հակաօդային պաշտպանական համակարգերը ցանկանում էր տեղակայել Լեհաստանում, ապա այսօր արդեն բոլոր հնարավորություններն ունի դրանք Մոսկվային ավելի մոտ՝ Վրաստանում կամ Ուկրաինայում տեղակայելու համար: Եթե նախկինում ամերիկյան ռազմանավերի համար Սեւ ծովը երազանքի ծով էր, ապա ջրային այդ տարածքը շուտով լիովին բաց կլինի է ԱՄՆ ռազմանավերի համար: Մեծ արջին մեծ արագությամբ քշում են դեպի Արեւելք, որտեղ երախը բաց սպասում է համաշխարհային մասշտաբի հաջորդ գիշատիչը՝ Չինաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել