Հետաքրքիր էվոլուցիա է չէ՞: Նախկինում որ մարդիկ իրար բան էին ունենում ասելու, ուղղակի կանգնում էին դեմ-դիմաց, ասում էին: Հետո ստեղծվեց գրավոր խոսքը, մարդիկ սկսեցին իրար նամակներ ուղարկել, և ինչը որ դժվարանում էին բանավոր ասել, ավելի հեշտ էր ստացվում գրավոր խոսքում: Հետո գիտությունը զարգացավ, ստեղծվեց հեռախոսը, մարդիկ սկսեցին թղթի փոխարեն իրար հաղորդագրություններ ուղարկել, հետո գիտությունը էլ ավելի զարգացավ, ստեղծվեց համացանցը, մարդիկ սկսեցին իրենց խոսքը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել.. Հետո մարդիկ սկսեցին նույնիսկ էլեկտրոնային նամակով իրենց խոսքը ասելուց «ամաչել» , սկսեցին իրար ստատուսներով «բան հասկացնել»: Հետո (վիդիտե լի :ճ) աշխարհը էլ ավելի զարգացավ, մարդիկ սկսեցին իրար «բաց նամակներով» «բան հասկացնել» :ճճճճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել