Civilnet.am-ը գրում է.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 26-ի դռնփակ նիստում բավարարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հայցը և կասեցրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը հայտարարել էր համալիրի գույքի աճուրդը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն ասաց, որ ԴԱՀԿ ծառայությունը «խորհրդի կարգով» դիմել էր դատարան` խնդրելով պարզաբանել, թե արդյոք բռնագանձման կատարողական թերթիկը ենթակա է կատարման` հաշվի առնելով այն, որ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկվում է Վերաքննիչ դատարանում:

«Վերաքննիչ դատարանը բավարարել է կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված բողոքը»,- ասաց Արմինե Հակոբյանը:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կասեցրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի` ԴԱՀԿ ծառայությունը պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձեր 10,2 մլրդ դրամ գումար` բռնագանձումը տարածելով  գրավի առարկայի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել