Մի 10 տարի առաջ Բաքվում էի, ԵԱՀԿ կոնֆերանսին էի մասնակցում: Հենց օդանավակայանում ինձ Ալիևի անձնական թիկնապահները դիմավորեցին ու ամբողջ ընթացքում իմ հետ էին: Իրենցից մեկը լավ կրթված էր, շատ լավ պատմություն գիտեր, այն պատմությունը, որը իրենց սովորեցնում են: Լուրջ դիրք ուներ թիկնապահների շրջանում: Երկար զրուցել ենք: Ինքն անկեղծ համոզված էր, որ Հայաստանն իրենց հողն է, իսկ մենք կարող ենք Ադրբեջանում ապրել: Ասում էր, որ լավ պայմաններ կստեղծեն, եկեղեցիներ կսարքեն մեզ համար: Հայերն էլ որպես լավ արհեստավորներ լավ աշխատանք կունենան: Վերջերս եմ սկսել հասկանալ, որ ինքն ինձանից ավելի լավ պատմություն գիտի ու ավելի լավ է հասկանում հայկական հոգեբանությունը: Մեզ եկեղեցի է պետք, այլ ոչ թե պետություն: Մենք մեր հոգեբանությամբ կրոնական համայնք ենք ու կարիք ունենք հովանավորի: Ու դեռ փաստ չէ, որ անգամ Ադրբեջանի հովանավորությունը չենք ընդունի, որքան էլ դա այսօր անհավանական չհնչի: Ու ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Սերժ Սագսյանն էլ կարող է սահմանադրությունը փոխել ու ցմահ կաթողիկոս ընտրվել: Լավ խնդրագրեր կգրի տարբեր երկրների 
նախագահներին: Իլհամն էլ աղանդների դեմ ավելի արդյունավետ կպայքարի: Մեզ ուրիշ էլ ինչ է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել