Ֆանտաստիկ ռեսուրս գտա. Հայաստանի խոշորագույն հարկատուները՝ վճարած հարկային ու մաքսային տուրքերով, ընդհանուր վճարած հարկերով ու 2009-ից մինչև այսօր գործող տվյալների բազայով։

Պարզեցի, օրինակ, որ «Ալեքս Գրիգը» իր Ալեքսանյան ընտանիքով վերջին երեք ամիսների ընթացքում վճարել ա ավելի քան 5 մլրդ դրամ հարկ, իսկ «վաղուց արդեն հարկային դաշտում գտնվող» «Մուլտի Լեոն», «Մուլտի Գրուպ», «Մուլտի Գազ», «Մուլտի Մոթորս» ու «Մուլտի Մեդիա Կենտրոն ԹՎ»-ն բոլորը միասին վերջին 5 տարիներին (2009-ի առաջին եռամսյակից սկսած) վճարել են դրանից պակաս՝ մոտ 4,5 մլրդ։ Մտեք կարդացեք, ցնդվել կարելիա։

Պարզեցի, որ «Բիլայնը» երրորդ խոշորագույն հարկ վճարողն ա, իսկ «ՎիվաՍելը»՝ 30-րդ։

Պարզեցի, որ խոշորագույն հարկատու «ՀայռուսԳազարդը» ավելի շատ հարկ ա վճարել վերջին եռամսյակում, քան 2-րդ, 3-րդ ու 4-րդ տեղերում գտնվող «Ալեքս Գրիգը», «Բիլայնը» ու Զանգեզուրի Կոմբինատը միասին վերցված։

Կայքի հեղինակներին հալալա, շատ հարմար բան են սարքել։ Տվյալների բազան մի ֆայլով եթե ունենալ, շատ սիրուն ինֆոգրաֆիկաներ կարելի ա սարքել:

Աղբյուրը՝ Harkatu.am:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել