Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

12. Նկարահանվել ֆիլմում

Հունաստանը շատ կինոգենիկ երկիր է. կապույտ ծովախորշեր, սպիտակաճերմակ լողափներ, գեղատեսիլ պանդոկներ… այս ամենը Հունաստանը շատ գայթակղիչր վայր է դարձնում ռեժիսորների աչքերում: Հունաստանում են նկարահանվել Ջեյմս Բոնդի ու Լարա Քրոֆթի մասին բլոքբասթերները: Այստեղ նկարահանվել են ֆիլմեր այնպիսի աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են Ժան Ռենոն, Մերիլ Սթրիթը, Փիրս Բրոսնան ու Քոլին Ֆյորթը և այլոք: Միգուցե մի օր ձե՞զ էլ բախտ վիճակվի հայտնվել հոլիվուդյան բլոգբասթերներից մեկի էպիզոդներում:

13. Զարմանահրաշ թռչուններ տեսնել

Խալկիդիկի թերակղզու վրա գտնվող թռչունների արգելոցում ապրում է 180 թռչնատեսակ: Արգելոցում հատուկ կածաններ են կառուցված, որոնցից շեղվելու դեպքում դուք կարող եք վախեցնել այնտեղ ազատության մեջ բնակվող ֆլամինգոներին, կարապներին ու սպիտակ կռունկներին:

14. Նավարկել կղզուց կղզի

Հունաստանի կազմի մեջ մտնում է մոտ 2000 փոքր և մեծ կղզի, որոնցից բնակեցված են 300-ը: Իհարկե, դժվար թե հասցնեք այցելել բոլորը, բայց նավարկելով կղզուց կղզի, կարող եք պատկերացնել այս զարմանահրաշ երկրի բազմազանության մասին: Անգամ եթե կղզու վրա չկան հյուրանոցներ ու ռեստորաններ, հյուրընկալ հույները միշտ պատրաստ են կերակրել ու իրենց տանիքի տակ տեղ տալ հյուրերին:

15. Առերեսվել եվրոպական քաղաքակրթության բնօրրանի հետ

Հունաստանը 1 քառակուսի մետրին բաժին ընկնող հնէաբանական պեղումների վայրերի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Զբոսնելով Ակրոպոլիսով՝ քեզ թվում է, թե Արիստոտելի ժամանակաշրջանում ես ապրում: Զմայլվելով Կրետեում գտնվող Կնոսսյան ամրոցի ավերակներով՝ քեզ թվում է, թե հեսա դրանց միջից դեպի երկինք կճախրի Իկարուսը: Եվ այսպես ամենուրեք:

16. Առողջությունը կարգավորել

Թալասսոթերապիա բառը ծագում է հունարեն thalassa բառից, որը նշանակում է «ծով»: Հունաստանում կարող եք անցնել թերապևտիկ տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում են սթրեսից սկսած և ցելյուլիտով վերջացած: Նման պրոցեդուրաների ժամանակ օգտագործվում է ծովի ջուր, ծովային զբոսանքներ, ջրիմուռային դիմակներ, հանքային տարբեր ջրեր:

17. Դիտել դասական ֆիլմեր

Մայիսից Աթենքում փակվում են գրեթե բոլոր փակ կինոթատրոնները և բացվում են բոլոր ամառային բաց կինոթատրոնները: Դրանցից կարելի է գտնել գրեթե ամենուրեք, և դուք կարող եք հաճելի ու էկզոտիկ մթնոլորտում նայել այնպիսի գիգանտների դասական աշխատանքներ, ինչպիսիք են Ֆելինին և Վուդի Ալենը:

18. Գնահատել ձիթապտղի յուղի հատկությունները 

Դուք պարզապես պարտավոր եք ձեզ հետ վերադառնալիս բերել մի երկու շիշ ձիթապտղի յուղ՝ Պելլոպոնեսից կամ Կրետեից, որտեղ տարվա մեջ 300 արևային օր է լինում, ինչի հաշվին բազմադարյա ձիթապտղի ծառերի պտուղների համը փափուկ ու մրգային է ստացվում: Լավագույնը համարվում են սառը եղանակով ստացված յուղերը:

19. Համտեսել մաստիկա

Խիոսը աշխարհում միակ վայրն է, որտեղ հավաքում են մաստիկայի բուժիչ խեժ: Մաստիկայի ծառեր աճում են միջերկրական ծովի ողջ ավազանով մեկ, բայց խեժ տալիս են միայն այս կղզում աճող ծառերը: Մաստիկան շատ օգտակար է մարսողության համար, նաև բնական անտիսեպտիկ է, սպիտակեցնում է ատամները և առողջացնում է լնցդերը: Հույներն այնքան են գնահատում այս նյութը, որ ավելացնում են այն ամենուր՝ ատամի մածուկի, լիկյորների, օճառի, քաղցրավենիքի և քսուկների մեջ:

20. Հանգստանալ երեխաների հետ

Հունաստանը աշխարհում լավագույն վայրն է՝ երեխաների հետ հանգստանալու համար: Բացի նրանից, որ այն շատ հեռու չէ, այստեղ մի աշխարհ զվարճանքներ կան փոքրիկների համար. լողալ ծովում, ավազե ամրոցներ կառուցել, լինել այնտեղ, որտեղ ըստ լեգենդների Հերակլեսը սպանեց Լեռնեյան Հիդրային և ցանկացած այլ տիպի ժամանցի ու զվարճանքի վայրեր, որոնք դուք կարող եք պատկերացնել:

21. Շոփինգ

Աթենքում համաշխարհային բրենդերի ապրանքների համար գները նույնն են, ինչ Իտալիայում, իսկ հունական Duty-free-ները ամենաէժանն են Եվրոպայում: Ամենահայտնի բրենդերի խանութները կենտրոնացված են Վուկուրեստիո և Ստադիո փողոցներում, իսկ մորթուց հագուստի սիրահարների համար խորհուրդ է տրվում այցելել Կաստորիա քաղաքը:

22. Ձիավարել լողափում

Կրետե կղզին կբացվի ձեր առջև նորովի, եթե դուք դրա ափերով անցնեք ձիու վրա նստած: «Զորաիդա» ձիարշավարանը ձեր ընտրությանը առաջարկում է հետևյալ տարբերակները. ձիավարում լողափում, երկօրյա զբոսանք ձիերով՝ դեպի կղզու խորքը, ձիավարման դասընթացներ սկսնակների համար, պոնիներ՝ երեխաների համար:

23. Աջակցել հունական տնտեսությանը

Չխորանալով տնտեսական ճգնաժամի պատճառների մեջ՝ կարելի է ասել, որ զբոսաշրջիկությունը շարունակում է հանդիսանալ  Հունաստանի բյուջեի հիմնական աղբյուրը: Եվ ինչո՞ւ մենք էլ չօգնենք մեզ բավականին մտերիմ այս ժողովրդին: Սա չի ենթադրում բարեգործություն, պարզապես եթե պլանավորել եք հանգիստն անցկացնել արտասահմանում, ապա նախապատվությունը տվեք Հունաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել