Մի երեք տարի առաջ Ավստրիայի նախագահը Հայաստան էր այցելել: Դրանից մեկ ամիս առաջ ինձ զանգահարեցին Ավստրիայի ազգային հեռուստաընկերությունից և պայմանավորվեցին հարցազրույցի համար` այցը լուսաբանման համար հաղորդում էին պատրաստում: Հարցազրույցը վերցնում էր իրենց հեռուստաընկերության քաղաքական մեկնաբաններից մեկը: Հարցազրույցից հետո մի փոքր քննարկեցինք այցի նպատակը: Մարդը շատ հստակ ասեց, որ Հայաստանի հետ որևէ հետաքրքրություն իրենք չունեն, ուղղակի Ադրբեջանից Եվրոպա կառուցվելիք գազամուղի հարցերում (Նաբուկո) իրենց ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ են առաջացել և այդ պատճառով իրենց նախագահի Հայաստան այցելությունը ընդամենը Ադրբեջանի հանդեպ դեմարշ էր: 
Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց Ավստրիա, և դա ի՞նչ կապ ունի վերածնվող Նաբուկոյի հետ: Ի՞նչ է տալիս Սերժը և ի՞նչ է ստանում: Եվ այդ ամենը որևէ կապ ունի՞ Ղարաբաղի և իր իշխանության վերարտադրման հետ, թե կապ չունի:
Եթե այս ամենը դիտարկենք միմյանց ետևից Ղարաբաղ այցելող հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների քանակի աճի, տարաշրջանում կատարվող տեղաշարժերի կոնտեքստում, ապա մի շարք հարցեր են առաջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել