Արցախը կամաց-կամաց մտնում է նախընտրական պայքարի փուլ: Չնայած նախագահական ընտրություններին դեռ ահագին ժամանակ կա, այնուամենայնիվ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է թեկնածու լինել: Քաղաքական շրջանակներում Արկադի Ղուկասյանի անունն էլ է շրջանառվում, ինչը նշանակում է, որ մրցակցությունը կարող է և թեժ լինել:

Բայց դրան զուգընթաց մեկ այլ հետաքրքիր գործընթաց էլ է սկսվել: Եվ այստեղ նորից Աղաբեկյանի ակտիվությունն է աչքի զարնվում: Խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին է: Times.am-ը արդեն մեկնաբանություն է վերցրել Արցախի փոխվարչապետից այս ամենի մասին: Բայց, կարծում եմ, ապագայում էս թեմային դեռ կանդրադառնանք:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել