Եվ այսպես, Տիգրան Սարգսյանին նշանակեցին դեսպան, ու զարմանալի չէ, որ հենց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Զարմանալի չէ, որովհետև Տիգրան Սարգսյանը իր վարչապետ եղած տարիներին ավելի շատ ծառայել է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի շահերին՝ Հայաստանում ու հետխորհրդային տարածաշրջանում:

Ու խոսքը միայն նրա մասին չէ, որ եթե նայենք նրա վարչապետության տարիներին իրականացված ռեֆորմների մեծ մասին, ապա կտեսնենք, որ դրանք գրեթե ամբողջովին տեղավորվել են ամերիկյան շահերի պրիզմայում, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակիորեն թելադրված են եղել ԱՄՆ կողմից: Բնավ, սա միայն հարցի տնտեսական կողմն է:

Տիգրան Սարգսյանը այն միակ հայկական բարձրաստիճան քաղաքական գործիչն էր, որ անթաքույց ի ցույց էր դնում իր արևմտամետությունը, իսկ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ արված նրա քաղաքական հայտարարությունը Ռուսաստանը նրան այդպես էլ չներեց:

Այդ իսկ պատճառով էլ պետք չէ զարմանալ, որ չարդարացան այն կանխատեսումները, որ Տիգրան Սարգսյանին ինչ-որ բարձր պաշտոններ էին կանխագուշակում ՄՄ-ի ղեկավար կազմում: Փոխարենը, «համեստ» դեսպանական կոչումով բավարարվեցին: Ուղղակի «ծառան» վերադառնում է իր «տերերի» մոտ ու կշարունակի իր գործունեությունը՝ ավելի հոգեհարազատ միջավայրում՝ միևնույն ժամանակ պահպանելով իր քաղաքական քաշը, որովհետև ԱՄՆ-ն թույլ չի տա, որ իր հավատարիմ կամակատարին նեղացնեն, իսկ Տիգրանը կդառնա ՀՀ իշխանությունները ԱՄՆ-ի քաղաքական համակարգի հետ սերտորեն կապող կամուրջ:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել