ԱՄՆ Վառելիքի որակի միջազգային կենտրոնը հրապարակել է 100 երկրներում բենզինի որակի վարկանիշային աղյուսակը: Մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանում բենզինի 30 տոկոս թանկացումից հետո որակը բավական իջել է: Ադրբեջանը 100 երկրների մեջ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Համեմատության համար տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետևյալ դիրքերը՝ Թուրքիան 36-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 59-րդ, Վրաստանը՝ 61-րդ, Հայաստանը՝ 75-րդ: 100 երկրների վարկանիշային աղյուսակը եզրափակում է Սիրիան: Առաջատար դիրքերում են Գերմանիան, Ճապոնիան, Ավստրիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Ալբանիան և Բելգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել