ՕԳՆԵԼ Է ՊԵՏՔ․ Ժող, հիմա գրեմ կարճ՝ մանրամասներն ստորեւ։ Չինարի գյուղը, որը սահմանին է, ադրբեջանցիների կողմից անընդհատ գնդակոցվող։ Ջրի խնդիրը լուծելու համար պետք է հավաքել 460.000 դրամ։ 
Սա իմ ArCa քարտի համարն է՝ 4083 1001 0001 6393 - կարող եք մեկ րոպեում փոխանցումն անել։ Ես իմ կողմից 10 000 հենց նոր ավելացրեցի 

Երկար ֊ բարակ չենք հավաքելու՝ մաքսիմում երկու շաբաթ։

Ընկերս, Artak Kirakosyan֊ը իրենց հիմնադրամով գումարի մի մասը կավելացնի։

Մի հատ ֆուտբոլից պոկվեք ։Ճ

Տեղեկատվություն

Տավուշի մարզի Չինարի գյուղը գտնվում է «Հյուսիս արեւելյան» մասում։ Սահմանակից է Ադրբեջանի Թովուզի եւ Գետաբեկի շրջաններին, ունի 32կմ սահման։ Համայնքի բնակչությունը կազմում է 1253 մարդ։

Գյուղում գործում է զոհված ազատամարտիկ Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ 119 աշակերտով, մանկապարտեզը՝ 28 երեխայով։ Համայնքն ունի 618.2 հա գյուղ.նշանակությւսն հողեր, որից 497 հա չի մշակվում ականապատված լինելու եւ մշտապես գնդակոծության տակ գտնվելու պատճառով։

Լինելով սահմանամերձ, գյուղը 1990 թվականից առայսօր էլ պարբերաբար ենթարկվում է ադրբեջանցիների կողմից գնդակոծության՝ խոշոր տրամաչափի հրազեններով եւ գնդացիրներով։

Համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ,

Ներկա պահին ամենաառաջնային, հրատապ խնդիրը՝ ջրի հարցն է։

Համայնքը խմելու ջուր չի ունեցել։

2009-2010թթ–ին Արծվաբերդ համայնքի տարածքից շուրջ 11 կմ հեռավորությամբ ջուրը հասցվել է գյուղ։

Սակայն այսօր ջրի սակավության պատճառով եւ որոշակի հատված, որը երկաթյա խողովակաշար է փչացած է եւ շուրջ 40 օր է ինչ համայնքը եւ մանկապարտեզը ջուր չունի։

Միջազգային Կարմիր Խաչի կողմից տրամադրվել է 870մ ք–90մմ խողովակներ եւ այժմ վերանորոգումը ընթացքի մեջ է։

Գյուղի կենտրոնում կա բնական աղբյուր, որից ջուրը ամբարելու եւ դեպի ՕԿԶ մղելու դեպքում կլուծվի համայնքի խմելու ջրի հարցը։

Խնդրում ենք Ձեզ հնարավորության սահմաններում ֆինանսապես աջակցություն ցուցաբերեք համայնքին, ծրագրի 
իրականացման համար (Կցվում է նախահաշիվը):

Խողովակներ – 80մմ - 800 մ2

Ջրամբարներ – 2 հատ – 2,000,000 դրամ արժողությամբ, ձեռք է բերվել Տավուշի մարզպետարանի աջակցությամբ

Ինժիներական եւ շին մոնտաժային աշխատանքներ տեղական բնակչության ուժերով, Միջազգային Կարմիր Խաչի 
աջակցությամբ

Դիզելային վառելիք – 1000 լիտր * 460 դրամ = 460.000 դրամ անհրաժեշտ է հանգանակել։

– Տրամադրված է Միջազգային Կարմիր Խաչի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել