«Glam Belleza Latina» ամսագրին տված հարցազրույցում Շակիրան ասել է, որ չի պատրաստվում ամուսնանալ Ժերարդ Պիկեի հետ.

«Ես ու Ժերարդն ունենք ամեն ինչ երջանկության համար: Կատարյալ կապ, միմյանց հասկանալու ունակություն, սեր և ամենակարևորը որդի Միլան: Ես չեմ պատրաստվում ամուսնանալ, քանի որ կարծում եմ` ամուսնությունն այդքան կարևոր նշանակություն չունի մեզ համար: Եթե նույնիսկ ես մի անգամ որոշեմ խաղալ հարսանիք, ապա ամուսինս հաստատ Ժերարդը կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել