«Հունական արևը ճգնաժամ չի ունենում», ասվում է հունական տուրօպերատորների կարգախոսներում՝ զբոսաշրջային տարվա սկզբին ընդառաջ: Եվ իրոք, երկրի ցնցող տնտեսական խնդիրները տուրիստներին միայն ձեռք են տալիս, որովհետև ավելի քիչ մարդիկ են տեղ զբաղեցնում լողափերում, մինչդեռ հունական արևը նույնքան ջերմ է և նույքան շատ, ինչ Ոդիսևսի ու Աքիլլեսի ժամանակ:

Закат окрашивает белые дома на Санторини в совершенно неземные цвета

1. Արևային լոգանք ընդունել

Հունաստանը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ավազային լողափների երկարությամբ: Ամենագեղեցիկը համարվում է Զակինֆոսում գտնվող Նավայո լողափը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն»: Խալակիդի թերակղզու այցեքարտը համարվում է ճերմակ ավազով լողափ, որը 5 կիլոմետր երկարություն ունի, իսկ ամենահայտնի լողափը, որտեղ այցելելը պարտք են համարում հայտնի մարդիկ, Միկոնոս կղզու վրա գտնվող Պսարուն է:

Այստեղ անպայման պետք է վաղօրոք տեղ պատվիրեք և պարտավոր եք մուտք գործել միայն Hermes բրենդի լողազգեստով, այլապես ֆեյս կանտրոլը ձեզ թույլ չի տա մուտք գործել: Սա, իհարկե, ապօրինություն է, քանի որ նոր օրենքի համաձայն, Հունաստանում բոլոր լողափներն անվճար են ու հանրային: Ուստի առավելագույնը, որ կարող է անել անվտանգության ծառայությունը, հայտարարել, որ բոլոր մահիճները զբաղված են, սակայն եթե դուք պատրաստ եք արևային լոգանք ընդունել՝ պառկելով ձեր սրբիչի վրա, ձեզ ոչինչ չեն կարող անել:

2. Հույնավարի հարբել

Հունաստանում ամենատարածված ու ամենաէժան գինին ռեցինան է: Այն երիտասարդ սպիտակ գինի է, որը յուրահատուկ համ ունի՝ պատրաստման ժամանակ օգտագործվող փշատերևների փշերի պատճառով: Հույները սիրում են այն բացել Կոկա-Կոլայով:

Իսկ ավելի պահանջկոտ զբոսաշրջիկներին խորհուրդ կտանք Porto Carras բրենդի խմիչքները ու հատկապես Chateau 2004 Porto Carras կարմիր գինին, ինչպես նաև Biblia Hora ու հատկապես Ovilos կարմիր գինին: Աֆոնում արտադրվում է Kormilitsa սպիտակ գինին, որը վաճառվում է միայն թանկ ռեստորաններում և մատուցվում է ՌԴ նախագահի սեղանին: Ավելի պինդ խմիչքներից հույները նախապատվությունը տալիս են տեղական «Անիսի ուզո» կոչվող օղուն, որի լավագույն բրենդը Plomari-ն է:

3. Այցելել քրիստոնեական սրբավայրեր

Հունաստանում են գտնվում քրիստոնեության ուղղափառ ճյուղի կարևորագույն սրբատեղիներից երկուսը՝ Աֆոն սարն ու Մետեորայի վանքերը: Աֆոն կանանց մուտքը խստիվ արգելվում է, քանզի համարվում է, որ միակ կինը, ով այդ վայրում կարող է լինել, Մարիամ Աստվածածինն է:

Բազմաթիվ լեգենդներ կան, որոնք պատմում են, թե ինչ է եղել այն կանանց ու աղջիկների հետ, ովքեր խաբեությամբ կարողացել էին ներթափանցել թերակղզի: Սակայն թուրքական գերիշխանության և քաղաքացիական պատերազմի տարիներին կանայք, այնուամենայնիվ, ապաստան գտել են Աֆոնում և կենդանի են մնացել: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա Սուրբ սարը բարձրանալու համար դիամոնտրիոն է պահանջվում, որն ըստ էության, վիզայի պես բան է, որը ստանալու համար պետք է հոգ տանել վաղօրոք: Կանանց էլ ոչինչ չի մնում, քան գնալ Մետեորայի վանքեր, որոնք գտնվում են զառիվայր ժայռերի վրա: Դրանք այդպես են կառուցվել, որ մոտ լինեն Աստծուն ու դժվարմատչելի լինեին թուրք զինվորների համար:

4. Երաժշտություն լսել

Հուլիս-օգոստոսին Խալկիդիկի կղզու վրա գտնվող Sani Resort-ում կազմակերպվում է հունական երաժշտության խոշորագույն փառատոնը, որի ժամանակ կարելի է վայելել ինչպես էթնիկ երաժշտություն, այնպես էլ որակյալ ջազ ու դասական երաժշտություն: Գրեթե նույն ժամանակամիջոցին կազմակերպվում է երաժշտական մեկ այլ փառատոն՝ Ոդիսևսի հայրենիքը հանդիսացող Իթակե կղզում:

Սամոտրակի կղզում մեծ շուքով նշվում է րեյֆ-փառատոնը և այնքան բարձրաձայն, որ դրա ձայները լսվում են անգամ մայրցամաքի վրա: Ի դեպ, կղզու մոտակա քաղաքը՝ Ալեքսանդրուպոլիս, ըստ լեգենդների, հիմնվել է անձամբ Դիոնիսոսի կողմից, ուստի այնտեղ միայն ողջունում են նման աղմուկը:

5. Ամուսնանալ

Հույները շատ են սիրում ուրախանալ, ուստի զարմանալի չէ, որ ճոխ տոնակատարություն անցկացնելու համար Հունաստան են ժամանում աշխարհի տարբեր կետերից: Այսպես, խորհուրդ ենք տալիս ռոմանտիկ տրամադրված աղջիկներն ասել «Համաձայն եմ» Կրետե կղզում գտնվող St. Nicolas Bay հյուրանոցում, որի տարածքում գտնվող եկեղեցին համարյա ծովի ափին է և որտեղ պսակադրվելուց ասես երաշխավորում ես երջանիկ ընտանեկան կյանք: Sani Resort-ում ևս փոքրիկ ոււղղափառ եկեղեցի կա, սակայն ամուսնանալ ցանկացողներին գրավելու առումով առաջատարները Սանտորինի ու Միկոնոս կղզիներն են:

6. Դիտել անտիկ ողբերգություն

Հունիսից սեպտեմբեր՝ ամեն ուրբաթ և շաբաթ օրերին, Պելոպոննեսի հյուսիս-արևելքում անց է կացվում թատերական փառատոն, որի ժամանակ բեմադրում են Սոֆոկլեսի և Էսքիլեսի գործերը, և դա անում են ամենահամապատասխանող վայրում՝ Ք.Ա. 3-րդ դարի ամֆիթատրոնում: Անտիկ հույները հավատում էին, որ թատերական ներկայացումները կարող են հիվանդություններ բուժել, ուստի այն կառուցել էին ասկլեպիոնի (հին հունական հիվանդանոց) հարևանությամբ: Ամֆիթատրոնը հայտնի է հիանալի ակուստիկայով. եթե կենտորնում մանրադրամ գցես, ապա դրա զրնգոցը լսվում է 13.000 հանդիսատես տեղավորող այս կառույցի վերջին շարքերում:

7. Համտեսել հունական խոհանոցը

Աշխարհում ամենահայտնի հունական ուտեստը, իհարկե, հունական աղցանն է: Դրա պատրաստման միակ գաղտնիքը թերևս թարմ բանջարեղենն ու ձիթապտղի յուղն են, այնպես որ, դրանից կարելի է պատվիրել ցանկացած տեղ՝ սկսած թանկանոց ռեստորանից, վերջացրած ճանապարհամերձ սրճարանով: Հունական խոհանոցի այլ տարածված ուտեսներից են ցացիկին (մածնանման կաթնամթերք՝ սխտորով ու վարունգով), բուսական (տապակած սմբուկներ) և սուվլակին (խորոված): Ընդ որում, որքան ավելի եք հեռանում տուրիստական երթուղիներից, և որքանով այդ հաստատությունը ավելի քիչ նախատեսված կլինի արտաքին աշխարհի համար, այնքան ավելի համեղ կլինի կերակուրը:

8. Բռնել քամին

Մայիսից մինչև սեպտեմբեր Էգեյան ծովի բոլոր կղզիները հողմահարվում են թարմ մելտաներով (կտրուկ հյուսիսարևելյան քամին), որոնք հատկապես ուժեղ են Կիկլադների մոտ: Այդ կղզիներից մեկում՝ Փարոսում, ամեն տարի անց են կացվում վինդսերֆինգի միջազգային մրցումներ, իսկ սկսնակներին խորհուրդ է տրվում ուժերը փորձել Քոս կղզում, որտեղ քամին ու ալիքներն այդքան ուժեղ չեն:

9. Թիթեռներ բռնել

Ռոդոս կղզում գտնվող միջնադարյան քաղաքը, որը հիմնել են ասպետ-հոսպիտալիերները, այժմ ընդգրկված է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ: Քայլելով սալիկապատ Ասպետների փողոցով մինչև Մեծ մագիստրոսների պալատը, իրեն հարգող ցանկացած զբոսաշրջիկ ձգտում է հայտնվել Պետալուդեսում, որտեղ գտնվող ծառերի հսկայական այգին ամեն տարի հունիսից օգոստոս գրավում է հազարավոր արջաթիթեռների: Հարկ է նշել, սակայն, որ զբոսաշրջիկների պատճառով, այս թիթեռների պոպուլյացիան այժմ վտանգված է:

10. Քաղցրավենիք ուտել

Հունական քաղցրավենիքների մեծ մասը թուրքական մոտիվներ ունի: Հալվա, փախլավա և ռևանե (քաղցր խյուսով ներծծված բիսկվիտ), ահա թուրքական գերիշխանության ակնհայտ հետևանքները: Հույներն ունեն նաև իրենց պաղպաղակը, որի բաղադրության մեջ մաստիկա է մտնում, ինչի հաշվին այն ավելի պինդ է, քան սովորական պաղպաղակը: Իսկ հունական ֆիրմային քաղցրավենիքներից խորհուրդ կտանք փորձել գալակտոբուրեկոն՝ վարդի ջրով ներծծված և շերտավոր խմորից պատրաստված թխվածք:

11. Զմայլվել մայրամուտով

Հնադարյան Պալամիդի ամրոցը խոյանում է ծովի ու Պելոպոննեսում գտնվող Նաֆպլիոն քաղաքի նավամատույցի վրա: Ամրոցը գրաված բոլոր ուժերը՝ խաչակիրները, վենետիկցիները և թուրքերը, ամենքն իրենց հավելումներն էին անում: Արդյունքում ստեղծվեց Հունաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը: Մայրամուտին արևը լուսավորում է նաև մեկ այլ ամրոց՝ Բուրդզին, որը գտնվում է հենց նավամատույցի դիմաց գտնվող կղզու վրա:

Կարող եք կանգ առնել Nafplia Palace հյուրանոցում և զմայլվել անմոռանալի մայրամուտներով՝ հենց հյուրանոցային համարից: Հրաշագեղ մայրամուտների համար հայտնի է նաև հրաբխային ծագում ունեցող Սանտորինի կղզին: Որպեսզի այս կղզում վայելեք հրաշալի բնական տեսարանը, առաջարկում ենք համար վարձել Mystique Santorini հյուրանոցում, կամ էլ կարող եք հետևել, թե ինչպես է Հելիոսը ավարտում իր ուղին երկնակամարում՝ Սունիոնում գտնվող Պոսեյդոնի տաճարի աստիճաններին նստած:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել