Բարի ամառային հարցադրում (առանց որևէ ենթատեքստի)
Արդեն մեկ տասնամյակից ավելի մեր իշխանությունները խոսում են ՀՀ տնտեսության մեջ տուրիզմի գերակա ճյուղ լինելու մասին: 90-ականներին տուրիզմը շատերի համար ասոցացվում էր «ուսապարկով սարեր բարձրանալու» կամ լավագույն դեպքում Բլդանչայի կամ Սևանի հին պանսիոնատներում հանգստանալու հետ: Հետո մարդիկ սկսեցին ավելի հաճախ ճանապարհորդել և հանգստանալ հարևան (բարեկամ և այնքան բարեկամ) երկրներում: Ավելին՝ Հայաստան սկսեցին գալ տուրիստներ: Երևանում անգամ Սիթիբաս մտցրեցին: Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստան մտնող տուրիստների քանակը տարեցտարի քիչ, բայց աճում է: Բայց բոլորին էլ հասկանալի է, որ Հայաստան մտնող տուրիստների ճնշող մեծամասնությունը՝ Սփյուռքի մեր հայրենակիցներն են: Ասածս ի՞նչ է: Տարիների փորձը ցույց տվեց, որ էկոնոմիկայի նախարարությանը այս ոլորտը առանձնապես չի հետաքրքրում (բացառությամբ Ներսես Երիցյանի, ով անչափ մտահոգված էր տուրիստների համար բիոզուգարաններ տեղադրելու հարցով): Ավելի ճի՞շտ չի լինի այս ոլորտը տալ Սփյուռքի նախարարությանը: Կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլինի: Ի դեպ, քանի որ ստատուսս բարի է, և ոչ մի ենթատեքստ, բացի բարի նպատակներից, չի հետապնդում, խնդրում եմ բարձրացրած խնդիրը անձերի հետ չկապել, այլ դիտարկել զուտ արդյունավետության տեսանկյունից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել