Այսօր Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ հասկացա, որ ոստիկանները հավանաբար իրենց վերադասի աղոթքներից ու դաստիարակչական խրատներից հոգեխանգարմունքի գագաթնակետին են հասել: Աղանդներ կան չէ՞, որտեղ մարդիկ իրենց առաջնորդի ձայնից սկսում են խանգարվել, սկսում են անկառավարելի դառնալ: Հիմա նույնը մեր ոստիկականների մոտ է: Էնքան են երեւի լսել ոստիկանապետի աղոթքներն ու դաստիարակչական անիմաստ քարոզները, որ հոգեխանգարմունքի մեջ են ընկել: Անիմաստ, բութ, դատարկություն արտահայտող հայացքներով հարձակվում են մարդկանց վրա՝ առանց հասկանալու, թե մարդիկ ինչ են պահանջում, ինչի համար են հավաքվել: Ու ցավալին էն ա, որ որ էդ բութ եւ դատարկություն արտահայտող հայացքներով համազգեստավորների մեջ նաեւ կանայք կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել