Արդեն տասնյակ անգամներ նման գրառումներով հանդերձ փորձել եմ բարձրաձայնել, որ Վրաստանում ի դեմս ցինիկ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորությամբ զբաղված են հակահայկականության դրսևորումներով: Վրաց եկեղեցին ամեն ջանք ու եռանդ չի խնայում սեփականաշնորհել ամեն հայկական ինչ գտնվում է հենց իրենց ԽՍՀՄ-յան բռնազավթած տարածքներում: Տարիներ շարունակ բռնաճշումները վրացական կողմից չեն դադարել եվ ավելին հենց նույն Միխայիլ Սահակաշվիլու գլխավորությամբ, այն ծաղկում է ապրում: Չանրադառնալով հակահայկական Սահակաշվիլու գործունեությանը ձեզ եմ ներկայացնում, այս կեղծարարությունը, որը պետականորեն վրացական կողմը լայն տարածում է ընդդեմ պատմական Լոռու... Ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ վրացական կողմին զերծ մնալ խարդախություններից եվ կանգնել արդարությանը զուգընթաց: Միխայլի Սահակաշվիլու հոգեկան խանգարումների արդյունքում ամեն անգամ չենք ցանկանում ականատես լինել նման երևույթների: Լոռին մերն է, իսկ Հյուսիսային Լոռին կամ Բորչալուն դեռ չենք կորցրել որքան էլ ադրբեջանական ազգային կոմիտեները աշխատանք կատարեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել