Կարդում եմ « ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ »  ու գրի եմ առնում որոշ բաներ , բայց, երբ համեմատում եմ այն ամենի հետ ինչ կատարվում է հիմա մարդկանց հետ ստիպվածգրում եմ , թող ինձ ների Քրիստոսը։ Այսպես.
       Դու երանի տվեցիր հեզերին՝ համոզված լինելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն*/էջ 11,5/
Այսօր հեզերին ոտնատակ են անում ու ծաղրում։
       Դու երանի տվեցիր սգավորներին՝ համոզված լինելով, որ նրանք կմխիթարվեն/էջ՝11, 4/
Ինչու՞ մինչև  հիմա հայերը չեն մխիթարվում։
       Դու պատգամեցիր.
–       Մի՛ սպանիր, որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի /էջ12,13/
Իսկ  ո՞վ  դատաստանի ենթարկեց թուրքերին, որոնք ոչնչացրեցին 1,.5 միլիոն հայերի
–     Մի՛ շնանար էջ13
Այսօր քո չափանիշներով մարդկանց գերակշռող մասը շնացած է։
–       Մի՛ստիր
Այսօր ստում են մասսայաբար, այսօր զրպարտում են մասսայաբար։ Այսօր հարգի չէճշմարիտ խոսքը։ Ավելին, այսօր մարդկանց պատժում են ճշմարիտ խոսքի ու գործիհամար։
–     Չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակի, նրանմյուսն էլ դարձրու;
    Միամիտ Քրիստոս, քեզ լսեցին միայն հայերն ու միամիտ մարդիկ։ Եվ ին՞չ, ի՞նչշահեցին հայերն ու այդ միամիտ մարդիկ։
       Հայերը զրկվեցին ծովե– ծով փռված հայրենիքից, որ ունեին մինչև քո քարոզը։Նրանց մնաց  բույսազուրկ, քարքարոտ ու տատասկոտ ժայռեղեն մի բեկոր, միափաչափ երկիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել