ԱՄՆ հիմնադիր ժողովում Թ. Ջեֆերսոնը առաջարկեց «ԱՄՆ անկախության հռչակագրում» ամրագրել քաղաքացու ապստամբելու իրավունքը հետևյալ խմբագրությամբ՝ եթե ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող գործողությունների արդյունքում ոտնահարվում են քաղաքացու կյանքի, ազատության և երջանիկ լինելու իրավունքները, ապա քաղաքացու ապստամբելու իրավունքը վերածվում է պարտականության: Շատերի մոտ կասկածներ առաջացան, որ զինված իշխանավորների դեմ անզեն քաղաքացիների զենք չունենալը կտա այն հնարավորությունը, որ քաղաքացին կկարողանա իրացնել այդ իրավունքը և/կամ պարտականությունը: Դրանից հետո ժողովի մասնակիցները սկսեցին քննարկել, թե ինչ պայմաններում կարող են դա ապացուցել, որ կրակոցները իշխանավորների դեմ եղել են, ոչ թե ապստամբելու իրավունքը իրացնելու, այլ անձնական վրեժխնդրության հետևանքով: Առաջարկվեց դա ապացուցել դատարանում փաստաբանի և հոգեբանի միջնորդությամբ, որոնք պետք է ապացուցեին քաղաքացու հոգեբանական աֆեկտի ազդեցության մեջ գտնվելու հիմնավորումը: Այնուհետև, հարց առաջացավ տվյալ մասնագետներին վճարելու ունակություն չունեցող քաղաքացիների այդ հնարավորությունից օգտվելու պահանջը, որի համար ստեղծվեց արհմիության ինստիտուտը: Արդյունքում ձևավորվեց ԱՄՆ քաղաքացու սահմանումը. ԱՄՆ քաղաքացի է համարվում նա, ով ունի զենք, անձնական փաստաբան ու հոգեբան և հանդիսանում է արհմիության անդամ: 
Այդ ժամանակներում գործածվող զենքերից մեկի արտադրող Ս. Կոլտը ատրճանակի վրա գրեց. «Աստված մարդկանց ստեղծեց թույլ և ուժեղ, ես նրանց դարձրի հավասար»:
Հիմա ասածս ի՞նչ ա: Շտապ վաճառեք ձեր վարկերով ձեռք բերված այֆոններն ու այփադները, և ձեռք բերեք որակյալ զենքեր: Շուտով այն ձեր միակ անվտանգության երաշխավորն է լինելու: Ասվածը վերաբերում է միայն տղամարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել