Մեծ սպորտը քաղաքականացնելը մեծ գավառականություն ա: Երբ ՌԴ ֆոտբոլի հավաքականը պարտվում ա (ռուսական ֆուտբոլ չեմ սիրում), միանգամից ՖԲ-ում հայտնվում են «ԵՄ-ն հաղթեց ՄՄ-ին» գրառումներ: Այ տնաշեն-միամիտներ, բա որ նույն ՌԴ-ն, ասենք, ըմբշամարտի կամ գեղասահքի հավաքականը ամբողջ աշխարհին քրքրում, պարկացնում ու ստորացնում ա, այդ ժամանակ ի՞նչ ա ստացվում. որ ՄՄ-ն աշխարհի վե՞րջն ա, ծալած ունի՞ ԵՄ-ին: Թարգե՛ք էլի գավառականություն-գեղցիությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել