Չնայած Հալեպում ստեղծված կրիտիկական իրավիճակին, երբ մարտերն ընթանում են արդեն անմիջականորեն հայաբնակ թաղամասերում, իսկ օդանավակայանը մի քանի անգամ ենթարկվել է ապստամբների գրոհների (որոնք սակայն հաջողությամբ հետ են մղվել կառավարական զորքերի կողմից), Արմավիան շարունակում է ինչպես կանոնավոր, այնպես էլ լրացուցիչ չվերթները դեպի Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք։

Ավիաընկերության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ Երեւան-Հալեպ-Երեւան ուղությամբ «Արմավիա» ընկերությունը հուլիսի 9-ից մինջեւ օգոստոսի 6-ը իրականացրել է ընդանուր առմամբ 6 չվերթ՝ 5-ը կանոնավոր, 1-ը լրացուցիչ: Նշված ժամանակահատվածում ազգային ավիափոխադրողը ընդանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: Երեւանից–Հալեպ ուղությամբ տեղափոխել է 131 ուղեւոր, Հալեպից-Երեւան՝ 593 ուղեւոր: 

Փաստորեն պետք էր ազգովի սկանդալ անեինք, որպեսզի ավիաընկերության ղեկավարությանը սաստեին, որպեսզի եկամտի ակնկալիքը մղվի հետին պլան, իսկ առաջին պլան գա մեր հայրենակիցներին աջակցելու խնդիրը։ Հուսով եմ, որ Հալեպում իրավիճակը կկարգավորվի և կարիք չի լինի, որ մեր օդաչուներն ու սիրիահայ հայրենակիցները իրենց ավելորդ ռիսկի ենթարկեն ու բռնեն արտագաղթի ճանապարհը։

Համենայն դեպս, ըստ շրջանառվող տեղեկությունների, Հալեպի մոտ է կենտրոնացել 20000-անոց կառավարական զորքերի զորախումբ, որը և պետք է վերջակետ դնի Հալեպի ճակատամարտին և գուցեև ամբողջ քաղաքացիական պատերազմին, որովհետև Հալեպում, ըստ տեղեկությունների, այժմ կենտրոնացված է ապստամբների ուժերի ճնշող մեծամասնությունը և Դամասկոսի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտությունից հետո, սա կկոտրի Սիրիական ընդդիմության մեջքը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել