Ես չգիտեմ, թե ո՞վ է ռուս-ուկրաինական սահմանին սադրանքների հեղինակը: Ռուսաստանին, իրականում, պատերազմելը ոչ մի կերպ ձեռնտու չէ: Մյուս կողմից, դժվար է հավատալ, որ ուկրաինական մայդանիստական ղեկավարությունն այնքան կարճամիտ է, որ Ուկրաինայի գլխին եկած աղետներին ու արդեն իսկ ընթացող քաղաքացիական պատերազմին ցանկանում է գումարել նաև ռազմական առճակատումը Մոսկվայի հետ: Եվ եթե այս երկու տեսակետն էլ գոյության իրավունք ունեն, ապա ստացվում է, որ գործում է երրորդ ուժ (որի կամակատարն, ասենք, Կոլոմոյսկին է՝ իր բանակով), որն ամեն ինչ անում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հավանականության դաշտից իրական հարթություն տեղափոխելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել