Այսօր Նազարբաևի տիրապետության/թագավորության տակ գտնվող Աստանայում մի փոքր ինքնասիրությունս վերականգնած եմ համարում...

Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցող Նազարբաևի անձնական կուսակացության (Նուր Օտան) ներկայացուցիչը՝ կուսակցության վերլուծական կենտրոնի՝ Հանրային քաղաքականության Ինստիտուտի ղեկավարը դրած Մաքսային ու Եվրասիական տնտեսական միությունների փառաբանությունն էր իրականացնում, որի ժամանակ նշեց, որ իրենց նախագահը այս բոլոր հարցերում օբյեկտիվ մոտեցումներ ունի, սրան հաջորդեց իմ խոսքն ու հարցը.

Նախ նշեցի, որ չեմ կիսում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, ու վստահ եմ, որ Հայաստանի ապագան Եվրոպական միությունում է, և 2-րդ, հարցս՝ Ինչքանո՞վ է Նազարբաևը օբյեկտիվ, երբ ՀՀ Եվրասիական տնտեսական միություն անդամակցելու հարցի ժամանակ Նազարբաևը բարձրացրցեց ԼՂՀ հարցը, և ասեց, որ ՀՀ-ն կարող է ԵՏՄ անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, իսկ ոչ մի խոսք չասեց Ղրիմի բռնակցման մասին, արդյո՞ք Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից...

Հարցս Նազարբաևի ուղեղային կոնտրոնի ղեկավարը տարավ չոլերը ու հետ չբերեց, ասեց, որ ինքը էդ հարցով փորձագետ չի, ասեց, որ ասել է պրագմատիկ է, ոչ թե օբյեկտիվ ))), իրանք չենք ուզում խնդիրներ ունենալ, ֆլան, ֆստան, միայն թե ասեց հասկանում է թե ինչ եմ հարցնում, բայց պատասխան չունի, ու ավելացրեց, որ կոնֆերանսից հետո կզանգի ԱԳՆ պատասխանը կիմանա ու կասի )))

Իհարկե, հարցս տալուց հասկանում էի, որ հռետորական է, ու չեն կարողանալու պատասխանեն, բայց ուզում էի հենց Աստանայում հնչեցնեի այն, որը պետք է աներ Սերժ Սարգսյանը յուր Նալբանդի հետ միասին...

Հ.Գ. Որքան էլ Սերժ Սարգսյանին չենք ընդունում մեր ներկայացուցիչը միջազգային հարաբերություններում, բայց միևնույն է, նա է մեզ ներկայացնում, ու նրա պատասխաններն ու չպատասխանները, ցավոք, դա Հայաստանի պատասխաններն են...

Կարող եք ասե բարոյական «հաղթանակ» էր, բայց հոգեպես մի փոքր հանգիստ եմ զգում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել