Մայր Աթոռ է ժամանել Երուսաղեմի Հայոց Պատրիարք արքեպիսկոպոս Նուրհան ՄանուկյանըHaynews.am-ը գրում է.
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը:
Պատրիարքական ընտրությունից հետո սա Նուրհան Մանուկյանի առաջին այցն էր Մայր Աթոռ: 

Նուրհան Պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ վարդապետ Թեոդորոս Զաքարյանը և աբեղա Տիրան Հակոբյանը:

Նուրհան արքեպիսկոպոսը հանդիսավոր կերպով առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր համատեղ արարողությունից հետո Էջմիածնական միաբանության անունից ողջունեց եպիսկոպոս Հովնան Հակոբյանը: 

Այնուհետև իր հերթին Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքը` հայտնելով, որ հոգեկան բերկրանք է իր համար գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: «Անշուշտ, հաճախակի չայցելել դեռևս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է և պետք է այդպես մնա և պիտի մնա նամանավանդ Երուսաղեմի հայերի համար», - նշեց Նուրհան Պատրիարքն իր խոսքում:

Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել