Թռչկան ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք: Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է իր 23.5 մ բարձրությամբ ու 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով:  

 Ու սա մեկն է այն բազմաթիվ հրաշքներից, որոնցով այնպես անխնա պարգևատրել է ամենակարող բնությունը մեր հայրենիքը՝ հաստատելով Հայաստան աշխարհի՝ երկիր-դրախտավայր լինելու փաստը: Ու երիցս փա՛ռք ու շնորհակալությո՛ւն բոլոր այն մարդկանց, ովքեր անկոտրուն եղան իրենց կամքի, նպատակի ու պայքարի մեջ՝ թույլ չտալով, որ այս աներևույթ գեղեցկությունը ծառայի որոշների գրպաններին, տալով մեզ ու սերունդներին հնարավորություն՝ առնչվելու մեր չնաշխարհիկ բնության գոհարներին: Տա՛ Աստված, օրերից մեկ օր էլ Շաքիին ազատ տեսնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել