«Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման վերջին գործողություններն Իրաքում ու դրանից առաջ որոշակի ռազմական հաջողությունները Սիրիայում հերթական անգամ գալիս են հաստատելու, թե ինչ ահռելի կարևորություն է ներկայացնում մեր տարածաշրջանում ՄԱՐՏՈւՆԱԿ զինված ուժեր ունենալը։ Իրաքում մարտունակ բանակի բացակայությունը բերեց նրան, որ մի քանի օրում իսլամիստները զգալի առաջացան Բաղդադի ուղղությամբ։ Հայացք գցենք մերձավորարևելյան քարտեզին. աշխարհի ամենաեռացող կետում ենք։ Այստեղ գոյատևելու կարևոր նախապայմանը մարտունակ ու կազմակերպված բանակն է։ Եվ սա մեր դեպքում պետք է դիտարկել ոչ միայն Արցախյան հակամարտության առկայության, այլ նաև ամբողջ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել