Ֆուտբոլի աշխարհի առաջնության ու ֆոտբոլային թեմայով գովազդային արշավները այս օրերին ամենաակտուալ ու հաջողվածը կարող են համարվել, քանի որ ինչպես ասում են, ողջ աշխարհը «ապրում է ֆուտբոլով»:

Durex_orbiterՖուտբոլային թեմայից անմասն չի նաև DUREX պահպանակների արտադրող հանրահայտ ընկերությունը: DUREX-ի գովազդները միշտ աչքի են ընկեղ իրենց համարձակ ու պրովոկացիոն արշավներով: Այս անգամ թեման վերաբերում է ֆուտբոլի դաշտում մարզիկների սիմուլյացիայի ու կին-տղամարդ հարաբերություններում որոշակի ընդհանրություններին: Մասնավորապես ֆուտբոլ դիտելու համար հարաբերություններից խուսափելու նպատակով ինչ սիմուլյացիայի ասես չեն դիմում տղամարդիկ, որը նման է ֆուտբոլի դաշտում մրցավարների վրա ազդող սիմուլյացիաներին: Արշավը սկսել են #dontfakeit հեշթեգով, որը բավականին սկսել է տարածվել հատկապես Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի երկրներում:

Durex_orgasm

Գնահատեք արշավի հոլովակը:)

Ի դեպ, նմանատիպ արշավ երկու տարի առաջ իրականացրել էր PUMA ընկերությունը՝ Սեր կամ ֆուտբոլ (loveorfootball) անվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել