Կիսելյովի այցը մի կերպ էինք սկսել մոռանալ, այն էլ ՀՀԿ-ականները թույլ չեն տալիս... Մասնավորապես, երկու ուշագրավ լուր կարդացի թեմայի առնչությամբ:

Հերմինե Նաղդալյանը երևում է այնքան տպավորված է եղել ականատես եղած ստրկամետությունից ու չկթած կովի հայացք հիշեցնող աչքերի արտահայտությունից, որ Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական (օգնականի թափուր տեղ չի եղել):

Դե հա, 21-րդ դարում հանրապետականների նոր ֆետիշը՝ անձնական օգտագործման ստրուկներ ու փառաբանողներն ունենալն ա, այնպես որ, մոտ ապագայում սպասենք Նաղդալյան ակումբների մասսայական բացմանը:

Աչքի է ընկել նաև Թոխմախի Մհերը, ով պատասխանելով այն հարցին, թե ինչ կաներ, եթե ներկա լիներ այդ հանդիպմանը, բառացիորեն ասել է. «Ես որ ընդեղ լինեի, սեւ Կիսելյով կբերեի գլխին։ Սամբո կանեի»: Դե ի՞նչ ասես, ինչպես ասվում է Նյուտոնի 7-րդ օրենքում՝ կացինը մնում է կացին՝ տարածաժամանակային կոնտինիումի ցանկացած կետում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել