Հասնել և առաջ անցնել

Եթե մարդը չի կարողանում ուրախություն ստանալ ամեն մի օրից, գնահատել և ընդունել իր կյանքը այնպես, ինչպես որ կա, դրա պատճառը հիմնականում այն է, որ նա միշտ իր սեփական ճանապարհը համեմատում է իրեն շրջապատողների ճանապարհների հետ: Այսպես ծնվում է վտանգավոր միտք. իմ իրավիճակը վատն է ավելի, քան բոլոր մնացածներինը: 

Բայց մենք չգիտենք, այն, ինչ մեզ թվում է հաջողություն, ուրիշին իսկապե՞ս դարձնում է երջանիկ: Մեզ թվում է, թե այդ համեմատությունները որոշակի խթան են, որպեսզի մենք տեղում չդոփենք, այլ շարժվենք առաջ: Եվ պատրաստ ենք հասնել և առաջ անցնել, ցավոք, մոռանալով, որ ուրիշների ձեռքբերումները ամենևին էլ մեր ներքին պահանջմունքներին և լիարժեք կյանքի մեր չափանիշներին համապատասխան չեն:

Ուրեմն արժե՞ անիմաստ մրցակցային ճանապարհով ուղևորվել: Կյանքը դա մրցավազք չի դեպի Փարիզ, այլ ավելի բարդ, վառ, անկանխատեսելի ճանապարհորդություն է: 
Ամեն մեկս ինքնուրույն ու ինքնատիպ պիտի անցնենք մեր ճանապարհը, այլ ոչ թե պիտի փորձենք հասնել ճանապարհ ընկած ինչ-որ մեկին: Շտապելով ու շնչասպառ վազելով` մենք աններելիորեն անարդար ենք ինքներս մեր և մեր կյանքի նկատմամբ, քանի որ պահն է հենց իսկական կյանքը, այլ ոչ թե վազքը, հիշողությունների գիրկն ընկնելը կամ ապագայի մասին անորոշ ֆանտազիաները: Ուրեմն երջանիկ դարձնենք պահը: Ճիշտ է` հեշտ է ասելը, դժվար է իրականություն դարձնելը: Բայց երջանկության զգացողությությունը հնարավոր է դարձնել իրական: 

Ազատության մեջ թողե՛ք

Եթե ձեր հիշողությունը փորփրեք, կպարզվի, որ հենց այն, ինչին մենք այդպես համառորեն հետապնդում ենք, ինչի հետևից վազում ենք, որպես կանոն, մեզնից փախչում են: Դա վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ սիրելիներին, և՛ նույնիսկ փողերին: Ում զանգին մենք լարված ու սիրատոչոր սպասում ենք` ամեն մի հեռախոսազանգից ցնցվելով, հազվադեպ է զանգում: Իսկ եթե անհրաժեշտ է շտապ վաճառել ավտոմեքենան կամ ամառանոցը, գնորդներն ասես գետնի տակ են անցնում: Եթե ինչ- որ բան մեզնից փախչում է, առաջին հերթին միտք է ծնվում. «Ուրեմն որքան հարկն է արագորեն չեմ վազելել, ուժերիս առավելագույն չափով չեմ ձգտել, ծուլացել եմ…»: Այնինչ մենք մեր շուրջը ստեղծում ենք հզոր էերգետիկ դաշտ, որը վանում է այն, ինչ մենք ուզում ենք ուժգնորեն ձգել դեպի մեզ: 

Շատ դժվար է հետևել հին, իմաստուն խորհրդին. «Թո՛ղ այն ամենը, ինչ քեզ համար շատ թանկ է, որպեսզի անպայման քեզ մոտ վերադառնա այն, ինչ քեզ համար է ստեղծված»: Բայց չէ՞ որ ամեն դեպքում այն իրերը և մարդիկ, որոնք իրականում մեզ չեն պատկանում, երբեք էլ մերը չեն լինի: Եվ մենք հոգու խորքում պատրաստ ենք համաձայնվել դրա հետ: Այնուամենայնիվ, գործնականում այնքա˜ն դժվար է ընդունել այդ փաստը: 

շարունակելի

Պատրաստեց Գայանե Ալավերդյանը:
Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել