Հոլանդիայի այսօրվա խաղից մեծ չափով պարզ կլինի, թե ինչքանով է այս թիմը գտնվում բարձր խաղամակարդակային վիճակում, քանի որ խոշոր մրցաշարերում Հոլանդիան, որպես կանոն, ոչ կայուն խաղ է ցուցադրում, եւ եղել են դեպքեր, որ փայլուն անցկացրած հանդիպումից հետո՝ հենց հաջորդ խաղում, սայթաքել է՝ ցուցադրելով գորշ, անատամ ֆուտբոլ....

Իսկ դե Իսպանիայի համար՝ այսօրվա Չիլիի հետ խաղը հավասարազոր է եզրափակիչի. միայն լավ արդյունքն ու բարձր մակարդակը խաղը կարող է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին հնարավորություն տալ շարունակել պայքարը եւ վերականգնել սասանված հեղինակությունը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել