Վաղ միջնադարում կառուցված Զվարթնոցի տաճարը, որը հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կոթողներից էր, նոր ժամանակներում հավակնում է դառնալ հայ ժողովրդի «բարեկամների» ժամանցային վայրերից մեկը: Մշակութային ինչպիսի սիմետրիկ տրանսֆորմացիա: Ներսես 3-րդ Տայեցու 1400-ամյա ժառանգությունը մի՞թե սլավոնական փարթիների դեկորացիա պետք է դառնար, այն էլ՝ վերջիններիս բացառիկ տնօրինությամբ: Գիտե՞ն, արդյոք, հյուսիսցիք, որ այդ տաճարի կառուցման ժամանակ իրենք լաստանավային ձկնորսներ էին և իրենց լավագույն զբաղմունքը գերան տաշելն ու ձկների համար ճիճու հայթայթելն էր, գլուխգործոցը՝ դրանք միմյանց կապելը: Իսկ մերոնք գիտե՞ն, թե ինչպես են ազգը ճանաչում ու հարգում. հաստատ՝ ոչ մշակութային արժեքները քլաբի վերածելով: Եվ սա միայն Զվարթնոցին չի վերաբերում. նույն տառապանքների մեջ են նաև շատ կոթողներ, երբ դասականի այդ դարբնոցներում տառապագին սիրո, քյաբաբահոտ լացուկոծի կամ քլաբիշ սթայլի «մեղեդիներ» են ծեծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել