Ադրբեջանական aze.az լրատվականը ներկայացնում է ամերկացի հոգեբույժ Մելարի Մոսի «Մտավոր առողջություն և ասամբլեայի որոշումը» հոդվածը, որտեղ հեղինակը, խոսելով Կալիֆորնիայի ասամբլեայի կողմից ԼՂՀ-ը ճանաչելու որոշման մասին, նշում է, որ դա ադրբեջանցիների մոտ կարող է առաջացնել հոգեկան անհավասարակշռություն: Նա այդ որոշումը համարում է անարդար, քանի որ այն «ագրեսիայի» ենթարկված ժողովրդին բարոյալքում է՝ առաջ բերելով նրանց մոտ «հետտրավմատիկ սթրեսային հիասթափություն»: Լավ բնորոշում է, իսկ ադրբեջանցիները այդ հոդվածից բավական ոգեշնչվել են՝ դիտարկելով այն, ըստ երևույթին, խելագարությունից կիսախելագարության անցնելու լավագույն սպեղանի, բայց, ինչպես ասում էր Գյոթեն, պետք է զգուշանալ ոչ թե խելագարներից, այլ՝ կիսախելագարներից. կիսախելագարներն ավելի անկանխատեսելի են: Սակայն, սա ոչ թե զգացմունքային կամ ապրիորի դատողություն է, այլ՝ բավական ռացիոնալ, և, նույնիսկ, որոշ առումներով՝ էմպիրիկ: Փաստորեն, սա ադրբեջանաբնակ թյուրքերի հոգեվերլուծական բավական լավ տրված ախտորոշում է, դրա համար էլ նրանք չափից շատ ագրեսիվ են, որը հայաֆոբիստական մուգ երանգ ունի: Հակահայկականությունը մի կողմից դարձել է սեփական ինքնության կայացման, պատմական գոյության իմաստավորման համար պատմություններ հորինելու, մյուս կողմից էլ՝ հետտրավմատիկ հոգեկան վնասվածքների «բուժման» պլացեբոյի էֆեկտ (գոնե, քարոզչական ագրեսիայով բավարարել պատերազմական տրավմայով ամայացած, առանց այն էլ շատ երերուն հոգեկան-մշակութային տարածությունը): Դրա համար էլ ադրբեջանաբնակ պատգամավորները բավական ագրեսիվ վարք դրսևորեցին հայ պատգամավորների նկատմամբ՝ Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարի ժամանակ: Կարծում եմ՝ պետք է նաև հոգեբուժական մոտեցմամբ պարզել մեր հարևանների վարքաբանությունը՝ ճիշտ հասկանալու համար նրանց հոգեբանական դիսբալանսային ասպեկտների կարևոր առանձնահատկություններ: Ինչպես ասում են, «գիտես քեզ, գիտես թշնամուդ, միշտ կհաղթես». Սուն Ցզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել