Ուզում եմ մի փոքրիկբայց և միևնույն ժամանակ տխմար ու ոչինչ չասող միջադեպ պատմել այս լուսապայծառ օրվանից և դրանով իսկ վարկաբեկել «Հայբիզնեսբանկ»-ի վեհ անունըՄոտենում եմ սպասարկող աղջիկներից առաջինին ու հարցնում, թե պատրա՞ստ է արդյոք նա կատարել իմ պրիմիտիվ և տխմար գործարքը, որն իր բեղուն աշխատաժամանակից մաքսիմում երկու րոպե կխլի և պատասխան ստանում, որ, ոչ, ինքը հիմա խիստ զբաղված է. լավության կարգով խորհուրդ կտար մոտենալ դիմացի պատուհանի աղջիկներից որևէ մեկին` հուսալով, որ գուցե նրանցից մեկն ինձ կօգնի: 
Թեթև եմ տանում առաջին ֆիասկոս, չնայած, դատելով վերոնշյալ սպասարկող աղջկա դեմքի ժամեր հաշվող, տապից հոգնած ու բթացած արտահայտությունից, կարելի է ասել, որ նա ինձ պարզապես ցրել է, թե չէ` ի՞նչ զբաղվածության մասին կարող է խոսք գնալ, երբ նա ոչինչ չասող հայացքով մի քանի րոպե անթարթ նայում էր իր առջև դրված փոքրիկ հայելիին: 
Մոտենում եմ դիմացի պատուհանի սպասարկող աղջկան, որը շատ մեղմիկ ու դեպի իրեն կանչող ժպիտով ողջունում է ու հարցնումթե ինչո՞վ կարող է օգնել ինձ: Երբ պարզում է, թե որն է խնդիրս, անմիջապես ասում էոր ծրագրային խնդիր ունի իր համակարգիչը և կրկին լավության կարգով ինձ առաջարկում մոտենալ կողքի պատուհանի աղջկանԵրկրորդ դեպքից հետո անտեղյակ մարդը կմտածիթե մի ահավոր և համաշխարհային մակարդակի բարդ բան էի խնդրում բանկի աշխատողներից, և վերջիններս չեն կամենում նման գործարք կատարել. ախր չէ՞ որ դա շառի բուն էՄինչդեռ ուզածս ես էլ կարող էի կատարել ու ձեզանից յուր. ոքով թեթև պատկերացում ունի գործիցկարող էր ինքն իրեն օգներ. ուզածս պարզապես որևէ հաշվեհամարի վրա փող փոխանցելն էր և վերջԲայց ի՞նչ վերջԵս մոտեցա երրորդ աղջկան, և թույլ տվեք չմանրամասնել, թե ինչ եռանդով ու ջանասիրությամբ նա փորձեց ինձ ցրել և լավության կարգով առաջարկեց մեկ այլ աղջկա մոտենալ. չէ՞ որ արդեն պարզից էլ պարզ է՝ երբեմնի ցրիչ, սակայն այժմյան «Հայբիզնեսբանկ»-ի Նալբանդյան մասնաճյուղի բանկի աշխատակիցների ստրատեգիան. ցրիր որքան կարող ես, այո, ցրիր
Եվ ես դուրս եկա բանկից` չկամենալով լավության կարգով խորհուրդ տրված մնացած բոլոր պատուհաններին նույն խնդրանքով մոտենալ ու որոշեցի այ սենց խայտառակել նրանց, դե գնացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել