բացել լրահոսը
17.06.2014  16:14

Հասմիկ Պողոսյա՛ն, դադարեցրե՛ք վետերոկաշաուրմանոցային ձեր գործունեությունը պատմամշակութային հուշակոթողներում

Արմեն Հովսեփյան

Եթե ուզում ես սպանել ինչ-որ ազգի, ապա սկզբում սպանիր նրա կրթական ու մշակութային համակարգերը: Հիմա մեզ սպանում են ու հատկապես մշակույթի ոլորտում, ընդ որում, մի տեսակ աբիդնի ա, թե ոնց են սպանում:

Ախր մեր բազմաչարչար մշակույթը արժանի ա ավելի պատկառելի մշակութասապանի, քան Հասմիկ Պողոսյանն է, ում մտավոր ու արժեհամակարգային հորիզոնը սկսվում է քյաբաբով և եզրափակվում Նինա Ռիչի սումչկայով:

Էս տիկինը արդեն իրոք զզվացրել ա: Ինչ-որ կպչուն մտքեր են համակել ու հիմա վիզ ա դրել, որ բոլոր մշակութային հուշարձանները վետերոկներ դարձնի: Գառնու տաճարում շաուրմայանոց բացելու պլանների համար թեթև «կտտցրին» գլխին, ուրախացանք, էն էլ պարզվում ա՝ տիկին մշակութասպանը տենց շաուրմայանոցային իր կորպորացիան ա դարձրել տարբեր մշակութային համալիրներ:

Ի՞նչ եմ երկարացնում, պարզվում է՝ բավական է վճարել 700.000 դրամ ու կարող ես կորպորտիվներ կազմակերպել Զվարթնոցի տաճարի տարածքում, որը, ի դեպ, UNESCO-ի կողմից պահպանվող միջազգային նշանակություն ունեցող հուշարձան է... Ու դա միանգամայն օրինական:

Հարգելի Հասմիկ Պողոսյան, չե՞ք զգում, որ արդեն իրոք զզվացնում եք՝ սարից իջածին հարիր հակամշակութային ու քաղքենիական ձեր գործունեությունով: Ո՛չ Զվարթնոցը, ո՛չ Գառնին, ո՛չ էլ այլ պատմամշակութային օբյեկտ դուք չեք կառուցել, ոչ էլ ձեր հայրը կամ պապը: Ասեմ ավելին, դրանցից ո՛չ մեկը ձեր սեփականությունը չի, նենց որ, հերիք է բռնաբարեք ու պղծեք ամեն գեղեցիկը, որ կա մեր մշակույթում ու բավարարվեք ձեր ատկատներով, բայց վետերոկաշաուրմայանոցային ձեր բեղուն գործողությունը դադարեցրեք, որքան էլ որ դրանք ձեզ հոգեհարազատ գործունեություն լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 3362 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝