Վերջապես մեկ լավ նորոււթյուն վարորդների համար. օրենքի նախագիծ են մշակում, որով պետք է նվազեցվեն որոշ տուգանքների չափերը ու դրանք ուշացնելու դեպքում՝ ուշացման տուգանքի չափսերը:

Քննարկվող նախագծի համաձայն` սահմանված արագությունը գերազանցելու համար ամեն ավել 1 կմ/ժ-ի համար տուգանքը ոչ թե 10.000 դրամ է լինելու, այլ` 1000, իսկ տուգանքի վճարումը ուշացնելու դեպքում այն ոչ թե եռապատկվելու է, այլ 25 տոկոսով է բարձրացվելու:

Այ, որ կառավարությունը նման հանրօգուտ օրենքներ ու օրինագծեր մշակի, կարո՞ղ ա մեկը ասի` աչքներիդ վերևը ունք կա: Ես գոհ եմ, ախպեր, մնաց հաստատվի այս նախագիծը, թե չէ մեքենա վարելը հիրավի դարձել է անթույլատրելի շռայլություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել