Հայուհին 30-րդ օլիմպիական խաղերին Հայաստանին պարգևեց առաջին մեդալը: Բացառիկ կամքի, խիզախումի և իր ուժերին հավատի շնորհիվ՝ նվիրագործված քրտնաջան աշխատանքով ու վստահությամբ, Հռիփսիմեն արեց անկարելին: Զգալի քաշային տարբերությամբ զիջելով մրցակիցներին, նա երկամարտում ցույց տվեց 294 կգ արդյունք, հետ մղելով անգամ իրենից մոտ 40 կգ ավել քաշ ունեցող նիգերուհուն: 
Քո բրոնզն այնքան մեծ նշանակություն ունի համայն հայության համար սիրելի Հռիփսիմե: Դու կոտրեցիր հայ օլիմպիականների անվերջ ձախողումների շղթան:
Երբեք չեմ մոռանա խոսքերդ, որ հղեցիր հաղթության բերկրանքի պահին՝ ՞Մամ ջան, պապ ջան, հաղթանակս նվիրում եմ Հայրենիքիս՞...
Կեցցես Հռիփսիմե Խուրշուդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել